Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, գտնվում է ժամանակակից ու շքեղ Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցը, որը միջազգային Wyndham ցանցի մի մասն է։ Սա այն վայրն է, որտեղ համատեղվում են արևելյան ջերմությունն ու արևմտյան հյուրանոցային ստանդարտները՝ ստեղծելով հարմարավետ և հիշարժան փորձառություն յուրաքանչյուր այցելուի համար։
Հյուրանոցի առաջնային նպատակն է դարձնել Երևան ժամանած հյուրերի ճանապարհորդությունը առավել հաճելի` ապահովելով ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ու ժամանցի լավագույն պայմանները։ Հենց այդ պատճառով էլ հյուրանոցը շատ արագ դարձել է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործարար այցելուների նախընտրած վայրերից մեկը։
Մեր սենյակները նախագծված են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մանրուք՝ առավելագույն հարմարավետության ապահովման համար:
Հյուրանոցը ոչ միայն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ ծառայություններ, այլ նաև հայկական և եվրոպական խոհանոցի հրաշալի համադրությամբ ռեստորան։ Մեր հյուրանոցում գործող TARTAR ռեստորանը և Ease Lobby Bar-ը պատրաստ են ձեր յուրաքանչյուր օրը դարձնել համեղ ու հիշարժան։
Նախաճաշը մատուցվում է ամեն օր ժամը 07:00-ից մինչև 11:00, իսկ հանգստյան օրերին՝ մինչև 11:30։
Տեսնել ավելինRamada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցն ունի 5 ժամանակակից կոնֆերանս սրահ, որոնք տարբեր չափերի ու ձևաչափերի շնորհիվ հարմար են ինչպես գործարար հանդիպումների, սեմինարների և դասընթացների, այնպես էլ խոշոր կոնֆերանսների ու հանդիսությունների համար։ Սրահները համալրված են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով՝ պրոյեկտոր, էկրան, ձայնային համակարգ, բարձր արագության ինտերնետ: Հյուրանոցը ապահովում է նաև քեյթրինգ և կազմակերպչական ծառայություններ՝ ստեղծելով իդեալական պայմաններ ցանկացած միջոցառման համար։
Տեսնել ավելին
Հյուրանոցի տարածքում գործող մարզասրահը առաջարկում է լիարժեք և ժամանակակից մարզումների հնարավորություն մեր բոլոր հյուրերի համար։ Այստեղ հասանելի են նորագույն մարզասարքեր՝ ուժային և ֆունկցիոնալ վարժությունների համար, որոնք կօգնեն պահպանել ձեր ֆիզիկական ակտիվությունը և բարելավել առողջությունը՝ հյուրանոցում մնալու ընթացքում։
Մարզասրահը հարմարեցված է բոլոր մակարդակի մարզումների համար և աշխատում է 24/7 գրաֆիկով՝ ապահովելով անընդհատ հասանելիություն:
Պարզապես 5 րոպե ոտքով, և դուք կհայտնվեք Երևանի ամենանշանավոր տեսարժան վայրերում։ Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan-ը տեղակայված է մայրաքաղաքի մշակութային առանցքում՝ շրջապատված պատմությամբ, արվեստով և կյանքի եռուզեռով։
Զգացեք քաղաքի շունչը, հյուրանոցի դռներից դուրս գալիս։ Զբոսնեք հմայիչ փողոցներով, բացահայտեք տեղական համեր կամ պարզապես հայտնվեք Երևանի անիրական գեղեցկության մեջ։
Պատմության թանգարան, Հանրապետության հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, «Մոսկվա» կինոթատրոն, Վերնիսաժ, Կասկադ, «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոն:
Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan՝ ձեր Հայաստանյան տունը՝ քաղաքի սրտում։