Բարի գալուստ «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում: Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:
Հյուրերի տրամադրության տակ է գտնվում 12 կատեգորիաների 202 սենյակ `ստանդարտից մինչև նախագահական: Ժամանակակից և գունեղ դիզայներական լուծումներով սենյակներում հանգիստը կդառնա առավելագույնս հարմարավետ, իսկ բարեհամբույր և մասնագիտացված աշխատակիցները կաջակցեն ձեզ ցանկացած հարցում:
Մեր Մասին