facebook

Ռամադա հյուրանոցում ամեն մանրուք նախագծված է ձեր առավելագույն հարմարավետություն և լիարժեք հանգստի համար։

Ռամադա հյուրանոցում ամեն մանրուք նախագծված է ձեր առավելագույն հարմարավետություն և լիարժեք հանգստի համար։ Բարձրակարգ հյուրանոցում սենյակը պարզապես գիշերելու տեղ չէ․ դա ձեր անձնական հանգստյան գոտին է, որտեղ միաժամանակ կարևորվում են են նորաձևությունը, հանգստությունը և ազատությունը։

Սենյակ մուտք գործելու պահից զգում եք հանգստության մթնոլորտը։ Լայն տարածքը, բարձր առաստաղները և մեղմ լուսավորությունը ստեղծում են թեթև, օդառատ միջավայր։ Պատուհաններից բացվում է տեսարան դեպի քաղաքի ամենատեսարժան հատվածները։

Նրբաճաշակ կահույքը նախագծված է ձեր հարմարավետության համար՝ արքայական չափի անկողիններ, հարմարավետ բազկաթոռներով,իսկ հանգստյան գոտիներն ու ֆունկցիոնալ աշխատանքային անկյունները իդեալական են թե՛ աշխատանքի, և թե՛ հանգստի համար։

Սնունդը հասանելի է 24/7 ռեժիմով՝ ձեր սենյակ մատակարարվող բարձրորակ ուտեստներով։ Անկախ նրանից՝ գործնական այց է, թե հանգստի նպատակով ճամփորդություն, այս սենյակը ստեղծված է ձեզ լիարժեք հանգիստ և ազատություն զգալու համար։

Ռամադայում ազատությունը նշանակում է՝ հանգստանալ ինչպես ցանկանում եք՝ առանց սահմանափակումների։