facebook

Մեր Մասին

Բարի գալուստ «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում:

Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:

Հյուրերի տրամադրության տակ է գտնվում 12 կատեգորիաների 202 սենյակ `ստանդարտից մինչև նախագահական: Ժամանակակից և գունեղ դիզայներական լուծումներով սենյակներում հանգիստը կդառնա առավելագույնս հարմարավետ, իսկ բարեհամբույր և մասնագիտացված աշխատակիցները կաջակցեն ձեզ ցանկացած հարցում:

Հյուրանոցն ունի 2 փակ ռեստորան `«TARTAR» և «RED POINT INDOOR»:

Մենք առաջարկում ենք Ամերիկյան տաք նախաճաշ: Վայելեք մեր բարձրակարգ խոհարարի կողմից պատրաստված նախաճաշը «TARTAR» ռեստորանում՝ 06:30-ից մինչև 10:30-ը աշխատանքային օրերին և հանգստյան օրերին `07:00-ից մինչև 11:00-ը:

«TARTAR» ռեստորանում կարող եք անցկացնել բիզնես հանդիպումներ և տարարտեսակ ժամանցային միջոցառումներ:

Գեղեցիկ տեսարաններ նախընտրողները կարող են այցելել 13-րդ հարկում  գտնվող «RED POINT INDOOR» ռեստորան կամ բացօթյա «RED POINT» տերաս, որտեղ կվայելեն մեր խոհանոցի լավագույն ճաշատեսակները՝ փառահեղ Արարատի և մայրաքաղաքի գիշերային լույսերի ներքո:

Հայտնի հայ վարպետների յուրօրինակ և եզակի գորգերը «EASE» լոբբի-բարին հաղորդում են իրական հայկական բույր: Այստեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ գորգագործության արվեստի հիմունքներին: «EASE» լոբբի-բարում դուք կարող եք անցկացնել գործնական հանդիպումներ կամ հանգստանալ հանգիստ մթնոլորտում՝ վայելելով մեր բարմենների պատրաստած խմիչքների բազմազանությունը:

Առողջ ապրելակերպի սիրահարները կարող են օգտվել ֆիթնես կենտրոնից։

Գործարարների համար մենք առաջարկում ենք տարբեր ձևաչափերի չորս հանդիպում սենյակներ՝ բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով հագեցած: Բարձր արագությամբ ինտերնետը, աուդիո և վիդեո աջակցությունը կապահովեն ձեր միջոցառումների անցկացման բարձր ​​մակարդակը:

Ընտրե՛ք այն վայրը, որտեղ կարող եք մոռանալ խնդիրների մասին: Վայելե՛ք ձեր հանգիստը Ramada Hotel & Suites Wyndham Yerevan-ում:

Բարի Գալուստ ՈՒինդեմ